Որքան ապրանք է արտահանվել Հայաստանից դեպի ԵԱՏՄ առանձին երկրներ
2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 267.1 մլն դոլարի ապրանք։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բազաների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճել է 29%-ով։
Այդ թվում, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 30.9%-ով և կազմել 260.7 մլն դոլար (Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանման 98%-ը)։
Հայաստանից Ղազախստան արտահանումը ավելացել է 16.8%-ով և կազմել 2 մլն դոլար, իսկ դեպի Ղրղզստան՝ 2.3 անգամ՝ կազմելով 470.1 հազար դոլար։
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է միայն Բելառուսի գծով. հունվար-հուլիսին Հայաստանից Բելառուս արտահանվել է 3 մլն 862.6 մլն դոլարի ապրանք, որը 35.1%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։