
«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Մարկոս Լյորենտեի հետ

Մադրիդցիները գնահատում են իրենց սաներին:
«Ռեալը» հայտարարեց, որ բանակցությունները Մարկոս Լյորենտեի հետ նոր պայմանագրի վերաբերյալ ավարտվեցին հաջողությամբ: 22-ամյա կիսապաշտպանը կկապի իրեն պայմանագրով մադրիդցիների հետ մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Սեպտեմբերի 24-ին «Սանտիագո Բերնաբեուում»: Տեղի կունենա մամուլի ասուլիս Լյորենտեի մասնակցությամբ:
Լյորենտեն գտնվում է «Ռեալի» համակարգում 13 տարեկան հասակից, իսկ 20 տարեկանում կայացել է նրա դեբյուտը հիմնական թիմում: 2017թ. հունիսին նա «Ռեալ» վերադարձավ «Ալավեսից», որտեղ հանդես էր գալիս վարձավճարով:
Լյորենտեն 8 խաղ է անցկացրել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը