Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ իմ կարիերայում եղել են Մատիչից ավելի լավ ֆուտբոլիստներ». Ժոզե Մոուրինիո

Եվ սա ասում է այն մարդը, ով մարզել է Ռոնալդուին և Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Նեմանյա Մատիչի աշխատանքի վերաբերյալ տպավորություններով:

«Չեմ կարող ասել, որ իմ կարիերայում ավելի լավ ֆուտբոլիստներ են եղել, քան Մատիչը: Նա այն տղաներից է, ում հետ մենք կապ էինք պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ չէինք աշխատում միասին: Ես գիտեմ, որ նա մեծ մարդ և հասուն տղամարդ է»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sunday Express-ը:

Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2017թ. ամռանը՝ 44.7 մլն եվրոյով: Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոփվելը Մատիչը և Մոուրինիոն միասին աշխատել են «Չելսիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս