Բաժիններ՝

Երբեք թույլ չտաք, որ լիմֆատիկ հեղուկ կուտակվի

Լիմֆոստազը կամ, պարզ ասած՝ հեղուկի կուտակումը չի կարելի համարել միայն կոսմետիկ խնդիր: Այդ ախտորոշումը նշանակում է՝ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում, ինչը, իր հերթին, հանգեցնում է այտուցի: Ընդ որում, այդ դեպքում տուժում են նաև շատ օրգաններ:

Արյունն անոթներում «երթևեկում է» սրտի` անոթամկանային օրգանի պարտադրմամբ, երակներով և անոթներով արյան հոսքն ապահովվում է սրտափականային կառույցի միջոցով, ապա՝ անոթային և զարկերակային համակարգով: Լիմֆատիկ հեղուկն այդ հնարավորությունը չունի: Լիմֆայի շարժումը դանդաղ է և կատարվում է մկանների միջոցով: Լիմֆայի հոսքի գլխավոր շարժիչ մկանը դիաֆրագման է: Դա իր տեսակի մեջ «սիրտ» է լիմֆոհամակարգի համար:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության և ստամոքսով խորը շնչելու ժամանակ դիաֆրագմային շարժման ամպլիտուդը մեծանում է, և լիմֆայի հոսքն ուժեղանում է, այսինքն` հեղուկի կուտակումը վերացվում է: Ճարպակալման և որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության պարագայում տեղի է ունենում լիմֆայի կուտակում լիմֆոհանգույցներում: Ընդ որում, այդ ժամանակ միջբջջային տարածություններում կուտակվում են բջիջների կենսագործունեության համար կարևոր մթերքներ` քայքայված լիպիդների կտորներ, սպիտակուցներ և այլն, որոնք անգամ աստիճանաբար վերաճում են միացնող հյուսվածքաթելերի, այն է` ֆիբրոզի: Եվ այդ բջիջները պարզապես սկսում են փտել, ու այսպես կարող են ի հայտ գալ օնկոլոգիական հիվանդություններ, հիպերտոնիա, ալերգիա, և այլն:

Լիմֆան մաքրվում է թքի միջոցով

Թքագեղձերը լիմֆոհամակարգի բաղկացուցիչ մասն են, ունեն ելք դեպի բերանի խոռոչ, և թքի միջոցով իր համակարգի բոլոր թափոններն ուղարկում է դեպի աղեստամոքսային տրակտ՝ օրգանիզմից դրանց հետագա դուրսբերման համար: Սթրեսների ժամանակ սովորաբար բերանը չորանում է, թուք չի արտադրվում, տեղի է ունենում կանգ լիմֆոհամակարգում: Եվ մարդուն ջուր են տալիս, ինչը ցանկալի չէ: Ավելի լավ է խթանել թքարտադրությունը շուրթերի համապատասխան շարժումներով, որպեսզի բերանում թուք առաջանա, և մարդը կարողանա կլման ակտ սկսել:

Թքարտադրությունն արագացնելու համար կարելի է նաև ծամոն ծամել կամ ուտելուց 1.5 ժամ հետո լեզվի վրա դանակի ծայրով աղ դնել: Պետք է հրաժարվել ուտելուց անմիջապես հետո ջուր խմելու և որպես աղանդեր` միրգ ուտելու վատ սովորությունից: Սառնարանում երեկվա սնունդ մի պահեք, քանի որ այն հարուստ է թույներով, հետևաբար և՝ վտանգավոր լիմֆոհամակարգի համար:

Լիմֆոհամակարգն անգամ բժիշկները գերազանց չեն ուսումնասիրել: Այն աշխատում է մեկ ուղղությամբ: Ամբողջ լիմֆան հոսում է ներքևից վերև: Ձեռքերի, ոտքերի, աչքերի, գոտկատեղի այտուցները լիմֆայի հետևանք են: Օրգանիզմ սունկ, բակտերիա կամ ինչ-որ վարակ է ներթափանցում:

Ի՞նչ է անում լիմֆան: Ներթափանցման ուղու մոտ տեղակայված է խոշոր լիմֆատիկ հանգույց, օրինակ, սեռական ուղիները: Լիմֆոհանգույցներն արգելակում են վարակի հետագա անցումը, քանի որ, եթե, ասենք, գոնորեան շարունակի իր ընթացքը և հասնի մինչև ուղեղ, մարդը միանգամից կմահանա: Լիմֆոհանգույցներից դուրս են գալիս լիմֆոցիտներ, որոնք էլ հսկում են լորձաթաղանթը, միզուկը և հեշտոցը: Եթե այնտեղ լիմֆոցիտները վտանգավոր բան են գտնում, ուտում են և կրկին վերադարձնում լիմֆոհանգույց: Հենց այնտեղից էլ վտանգավոր նյութերը դուրս են նետվում: Սա առաջին եղանակն է: Երկրորդ ճանապարհը գտնվում է աղիներում, որտեղ կան տասնյակ հազարավոր մանր լիմֆատիկ հանգույցներ:

Քրտինքի և թևատակերի իջվածքների միջոցով դուրս է գալիս բոլոր թույների 50%-ը

Այժմ մարդիկ օգտագործում են դեզոդորանտներ, որոնք մարդուն թույլ չեն տալիս քրտնել 24 ժամ: Թևատակերը չեն քրտնում, բայց քրտնում են ափերը: Ճակատը չպետք է քրտնի: Եթե թևատակերը խցանված են ու չեն քրտնում, քրտնում է մարմնի ողջ մակերեսը: Սա խոսում է լիմֆայի աղտոտվածության և վնասված լինելու երկրորդ աստիճանի մասին: Դեմքը հարաբերականորեն չոր պետք է լինի, իսկ թևատակերից պետք է հոսի, քանի որ այնտեղ է գտնվում հզոր քրտինքային պահուստը, իսկ դեմքի վրա քիչ կան քրտինքագեղձեր:

Ադենոիդներ – լիմֆատիկ հանգույցներ են: Բոլոր նրանք, ովքեր բերանով են շնչում, ունեն ադենոիդներ` քթի խոշորացված լիմֆատիկ հանգույցներ:

Թքագեղձեր – հզոր դեզինտոքսիկացիոն օրգան է: Թքի միջոցով դուրս է գալիս մինչև կես լիտր թունավոր հեղուկ զանգված: Եթե երեխայի թուքը քնած ժամանակ լցվում է բարձի վրա, դա խոսում է լիմֆատիկ համակարգի լուրջ խնդրի մասին: Եթե մարդը կամ երեխան քնի մեջ քրտնում են, դա էլ է խնդիր: Երեխան չպետք է քրտնի անգամ, երբ իր շրջապատի ջերմաստիճանը +30 է: Նրանց մոտ վատ է զարգացած քրտինքային համակարգը: Եթե փոքր երեխայի գլուխը գիշերը թաց է, ուրեմն նա հիվանդ է: Երեխայի մոտ բոլոր տոքսինները պետք է հեռացվեն կամ երիկամների, կամ աղիների միջոցով:

Կոկորդ – Քրոնիկական լարինգիտը կամ ֆարինգիտը կերակրափողի և կոկորդի լիմֆոհանգույցներն են: Վերոնշյալ հիվանդությունների ժամանակ մարդու մոտ նկատվում է քրոնիկ սնկի կամ քրոնիկ ստրեպտոկոկի վարակ: Սրանք լիմֆոհամակարգի ախտահարման պոտենցիալ թեկնածուներ են:

Նշիկներ – Սրանք զանազան բակտերիաների համար հզորագույն հարթակ են: Ստրեպտոկոկը, օրինակ, միշտ նշիկների միջոցով է ներս թափանցում: Սկսվում են անգինաներ, ռևմատիզմներ: Ստաֆիլոկոկի ներթափանցման հետ նշիկները կապ չունեն. Դրա պատասխանատուն քիթն է:

Հայմորիտ – Սա ոչ թե շնչառական համակարգի, այլ լիմֆատիկ համակարգի ախտահարումն է: Քթի մեջ ոչինչ չկա, միայն օդի բները և 1 միկրոն հաստությամբ մեմբրանը: Մնացածը թարախ է: Իսկ որտեղի՞ց է այն առաջանում. փորից, լիմֆայից, արյունից, միջբջջային տարածքներից, և դուրս է գալիս քթի միջոցով:

Հոդերի բորբոքում – Սա նույնպես լիմֆատիկ հանգույցների ախտահարման օրինակ է: Բոլորը համարում են, որ ոտքերի այտուցները սրտի կամ երիկամների պատճառով են առաջանում, սակայն դրանք կարող են միայն լիմֆատիկ լինել: Սիրտը քայքայվում և այլևս չի կարողանում արյուն մղել, սակայն ոտքերում ոչ թե արյունն է կուտակվում, այլ լիմֆան:

Ձեռքերի այտուցը լինում է, երբ զմռսված են թևատակերի լիմֆոհանգույցները: Աչքերի այտուցը ենթածնոտային և դիմային լիմֆոհանգույցների խցանման հետևանք է: Սա անուղղակիորեն խոսում է երիկամների խնդրի մասին: Եթե երիկամները քիչ հեղուկ են դուրս բերում, քան անհրաժեշտ է, ապա այդ հեղուկը կուտակվում է օրգանիզմում:

Եվ այսպես: Լիմֆոհամակարգի կենսագործունեության համար քիչ է դեղ խմելը միայն: Նստակյաց կենսակերպ վարող, քիչ շարժվող մարդիկ պետք է ամենաքիչը շնչառական վարժանքներ անեն, շնչեն ստամոքսով, գոնե թեթև մարմնամարզություն անեն, փորձեն հնարավորինս շատ քայլել: Դա թույլ կտա մասնակիորեն վերացնել լիմֆայի կուտակումը: Օգնում է նաև կոնտրաստային լոգանքի ընդունումը սկզբում՝ տաք, ապա՝ սառը ջրով, ապա՝ շոգեբաղնիքը: Ահա սրանք են մեր լիմֆատիկ համակարգի բարեկամները:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս