
Երևանում «Ոսկու աշխարհ»-ի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. մահվան հանգամանքները պարզվում են. Shamshyan.com

Այսօր ժամը 10:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ»-ի դիմաց, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: