«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ են. Մխիթարյանը չի հայտնվել ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում քվեարկություն է հայտարարել ամսվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են կիսապաշտպաններ Պոլ Պոգբան, Նեմանյա Մատիչը, կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջոնսը: Հավակնորդների թվում չի հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեﬕեր լիգայի ﬔկնարկային երեք խաղերում 5 գոլային փոխանցում է կատարել: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների շրջանում դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ հավակնորդների թվում չի հայտնվել Հենրիխ Մխիթարյանը: Նրանք իրենց դժգոհությունն արտահայտել են անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջում քվեարկության վերաբերյալ տեղեկատվության ﬔկնաբանություններում:
Երկրպագٳներից Սթիվ Չիսոթին զարմանք է հայտնել, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Մխիթարյանից առաջ է անցել Նեմանյա Մատիչը: «Ինչպե՞ս է Մատիչը լավագույնի համար պայքարում առաջ անցել Մխիթարյանից: Սա ահավոր է»,- գրել է նա:
Մեկ այլ երկրպագու՝ Փուլ Մոլիսը գրել է. «Իմ կարծիքը հստակ է. 3 խաղերում 5 գոլային փոխանցուﬓ ուղղակի անհավատալի է»:
Երկրպագուներից Գոդվին Կանուին նույնպես զարմացրել է այն հանգամանքը, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: «Որտե՞ղ է Մխիթարյանը: Ինչո՞ւ է ﬕշտ Պոգբան լինում հավակնորդների թվում»,- գրել է նա:
Վալենտին Նեկեն էլ այն կարծիքին է, որ Մխիթարյանը պետք է լիներ հավակնորդների թվում Ֆիլ Ջոնսի փոխարեն: Օգտատերերից ﬔկն էլ հիշեցրել է, որ 3 խաղում 5 գոլային փոխանցումը Անգլիայի Պրեﬕեր լիգայի ռեկորդ է, ուստի Մխիթարյանը պետք է հայտնվեր հավակնորդների թվում: