Բաժիններ՝

Victoria’s Secret-ը չինացիներին կզարմացնի կիսամերկ կանանցով

Victoria’s Secret ամերիկյան բրենդի ամենամյա շոուն առաջին անգամ կանցկացվի Շանհայում: Այդ մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Շոուն կհեռարձակվի ավելի քան 190 երկրներում:

Բացի ավանդական դեֆիլեից, ցուցադրությանը հանդես կգան երաժիշտներ, որոնց անուններն առայժմ չեն նշվում: «Հրեշտակ»-մոդելների» թվում այս տարի հարթակ դուրս կգան Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսին, Ռոմի Սթրեյդը, Թեյլոր Հիլը, Ժասմին Թուքսը: Նաեւ ցուցադրությանն իր մասնակցությունը հաստատել է ամերիկացի մոդել Բելլա Հադիդը:

Victoria՚s Secret-ն ընկերություն է որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): 1995 թվականից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031