Դպրոց չհաճախող և կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները կարող են տուգանվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին ի պատասխան չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Այսինքն` 30 հազար դրամ:

«Ընդունված է, որ դպրոց հաճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց ի վերջո մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետև շատ ու շատ ծնողներ անհետևողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել:

Դրա համար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մակարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները եւ արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ միասին: Այսինքն՝ նայած՝ ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ՝ խնդիրն ինչում է կայանում և այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031