
Ողբերգական վթար. մեքենան Հաղթանակի կամրջից գլորվել է ձորը. ինքնությունը չպարզված ուղևորը մահացել է

Օգոստոսի 30-ին` ժամը 04:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: