Բաժիններ՝

Վթար Կենդանաբանական այգու մոտ. ուղևորի վիճակը ծանր է

Օգոստոսի 30-ին՝ ժամը 01:37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի 35 VL 855 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Լ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ի.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս