Բաժիններ՝

Ֆրանսիացիները բալզամ են մշակել «իդեալական համբույրների» համար

Caudalie ֆրանսիական կոսմետիկական բրենդը ներկայացրել է French Kiss շրթունքների բալզամները: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ օգոստոսի 29-ի մամուլի տեղեկագրում: Նորույթները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, նախատեսված են «իդեալական համբույրների» համար:

«Ես վաղուց էի երազում ամբողջովին բնական բաղադրիչների վրա հիմնված ֆորմուլայի մասին, որը դրա հետ մեկտեղ կարողանա գործել բոլոր ուղղություններով:

Պոլիֆենոլներով հագեցած խնամքի միջոցները մեր այցեքարտն են»,-պատմել է մակնիշի հիմնադիր Մատիլդա Տոման: Բալզամները ներկայացված են երեք երանգներով: Դրանք վաճառքում կստացվեն սեպտեմբերին:

Caudalie-ն ֆրանսիական կոսմետիկական ընկերություն է, որը հիմնվել է 1995 թվականին: Այս մակնիշի ներքո վաճառվում են դեմքի մաշկի խնամքի միջոցներ, որոնք բաղադրության մեջ մտնում են խաղողի տարբեր տեսակների լուծամզուկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս