Բաժիններ՝

«Գահերի խաղի» վերջին էպիզոդը դիտումների ռեկորդ է սահմանել

«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան ժողովրդականության ռեկորդ է սահմանել: Nielsen ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի տարածքում օգոստոսի 27-ի երեկոյան այն դիտել է 12,1 միլիոն մարդ:

HBO հեռուստաալիքը, որն արտադրում է սերիալը, տվյալներ էներկայացրել 16,5 միլիոն հանդիսականների մասին: Հաշվարկում ներառված են ինչպես հեռուստադիտողները, այնպես էլ HBO Now շարժական հավելվածի օգտատերերը: Անցյալ եթերաշրջանի եզրափակիչ մասի համեմատությամբ «Գահերի խաղի» լսարանի թիվն աճել է 36 տոկոսով: Մեկ տարի առաջ վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտել է 8,9 միլիոն մարդ: Ըստ որում HBO-ն պնդում է, որ յոթերորդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիա դիտում է ավելի քան 30 միլիոն մարդ:

Հանդիսականների մեծ մասը հայտնվում է պրեմիերայի ցուցադրությունից հետո: «Գահերի խաղի» հաջորդ եթերաշրջանում կլինի վեց սերիա: Հայտնի Է, որ դրա նկարահանումների համար շատ ժամանակ կծախսեն: Հնարավոր է՝ պրեմիերան կայանա 2019 թվականին: Բացի դրանից, հեռուստաալիքն աշխատում է սերիալի փրիքվելի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս