Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը կանադացի խորհրդարանականներին է ներկայացրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունները

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:

Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031