Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
Ժամը 17:30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման և հովացման աշխատանքները շարունակվում են: Մնացել է կրակի 1 փոքր օջախ:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայրում են գտնվում 23 փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:
***
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:08-ին: