
Թեյլոր Սվիֆթը նոր հոլովակով օրվա դիտումների ռեկորդ է սահմանել

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի նոր հոլովակը օրվա դիտումների ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է Evening Standard-ը: Look What You Made Me Do երգի հոլովակը, որը հրապարակվել է օգոստոսի 27-ին, առաջին 24 ժամվա ընթացքում դիտել է 28 մլն մարդ:
Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր բրիտանացի կատարող Ադելի Hello սինգլին, որի տեսահոլովակը 2015 թվականին մեկ օրում հավաքել էր 27,7 մլն դիտում: Այս նյութի պատրաստման պահին Look What You Made Me Do երգի հոլովակը հաղթահարել էր 49 միլիոնի նշագիծը:
Look What You Made Me Do երգի հոլովակի պրեմիերան տեղի է ունեցել MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխությանը: Հոլովակում, մասնավորապես, արտիստուհին զոմբիի կերպարում դուրս է գալիս շիրիմից, բանկ է թալանում, հրամաններ տալիս կիսամերկ աղջիկների բազմությանը, բենզասղոցով կտրում ինքնաթիռի թեւը եւ թանկարժեք զարդերի լոգանք ընդունում: Սինգլը տեղ կգտնի Սվիֆթի Reputation ալբոմում, որի ռելիզը կկայանա նոյեմբերի 10-ին: