Բաժիններ՝

Ախալքալաքի շրջանի Սվիրի գյուղի մերձակայքում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել

Հրդեհը, որն Ախալքալաքի շրջանի Սվիրի գուղի մարձակայքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) ընդգրկել էր կես հեկտար անտառային զանգված, տեղափակված է: Այդ մասին «Sputnik Գրուզիա»-ին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Զազա Մելիքիձեն:

Հրդեհի վերաբերյալ հաղորդումն ստացվել է նախօրյակին ցերեկը: Տեղում անհապաղ մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական խմբեր եւ համապատասխան տեխնիկա: Օգոստոսի 29-ի առավոտվանից Ախալքալաքի շրջանում հրդեհի մարմանն է միացել մի ուղղաթիռ:

«Հրդեհի տարածագոտին չի մեծացել: Մոբիլիզացվել են ներքին գործերի նախարարության հատուկ ծառայությունները: Ամբողջ գիշերվա ընթացքում պատրաստել են ավազան, որտեղից ուղղաթիռը ջուր է վերցնում: Տեղում մոբիլիզացված են կենդանի ուժ, տեխնիկա: Գործնականում ամենուրեք կենդանի ուժ է հասցված, որը կրակին թույլ չի տալիս տարածվել»,- պատմել է Մելիքիձեն:

Նրա խոսքով՝ մերձակա բնակավայրեր կրակի տարածման վտանգ չկա: Սվիրի գյուղը գտնվում է հրդեհի վայրից 5 կիլոմետր հեռավորության վրա:

Նախօրյակին նաեւ հրդեհ է բռնկել Ախալքալաքի շրջանի Կորխի գյուղի մերձակայքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան), բայց այս պահին այն արդեն վերացված է, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Էդուարդ Աղասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս