Բաժիններ՝

«Բարսելոնայում» պատմել են Մեսսիի ապագայի մասին

Արգենտինացի ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը կատալոնացիների հետ:

«Բարսելոնայի» տրանսֆերային կոմիտեի անդամ Արիեդո Բրայդան La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում պատմել է «կապտանռնագույնների» աստղ Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

«Մեսսին չի հեռանան «Բարսելոնայից»: Լեոն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց Մեսսին մեծ պրոֆեսիոնալ է: «Բարսելոնան» նրա սրտում է»,- հայտարարել է Բրայդան:

Վերջին ժամանակները շշուկները Լիոնել Մեսսիին ակտիվորեն կապում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն իբր պատրաստ է վճարել ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված 300 մլն եվրոյի չափով հրաժարագինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնայից» հեռանալու մասին մտածում է նաև թիմի ներկայիս ավագ Անդրես Ինիեստան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս