Բաժիններ՝

«Ռեալն» ավարտեց աշխատանքը տրանսֆերային շուկայում

Այս ամառ Մադրիդի «Ռեալն» այլևս չի փորձի ստորագրել նոր ֆուտբոլիստների:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այս ամառ «Ռեալի» աշխատանքը տրանսֆերային շուկայում ավարտված է: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է, որ իր թիմին այլևս անհրաժեշտ չէ ուժեղացում, և տեղեկացրել է այդ մասին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Այս ամառ «Ռեալը» ձեռք է բերել «Ատլետիկոյի» պաշտպան Տեո Էրնանդեսին՝ 30 մլն եվրոյով, և «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալիոսին՝ 16.5 մլն եվրոյով:

Ընդ որում, մադրիդյան ակումբը վաճառել է 126 մլն եվրոյի ֆուտբոլիստներ, որոնց թվում՝ Ալվարո Մորատային, ով տեղափոխվեց «Չելսի», և Դանիլոյին, ում ստորագրեց «Մանչեսթեր Սիթին»: «Արքայական ակումբից» հեռացել են նաև Խամես Ռոդրիգեսը, Ֆաբիո Կոենտրաուն և Պեպեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031