Բաժիններ՝

Նաբի Կեյտան «Լիվերպուլի» համար ռեկորդային 52 մլն եվրոյով կտեղափոխվի «Էնֆիլդ» 2018թ. հուլիսին

Մերսիսայդցիները կարողացան համոզել «Լեյպցիգին» վաճառել իրենց առանցքային կիսապաշտպանին:

«Լիվերպուլը» պայմանավորվեց «Լեյպցիգի» հետ կիսապաշտպան Նաբի Կեյտայի գնման վերաբերյալ: «Կարմիրները» ֆուտբոլիստի դիմաց կվճարեն ակումբի համար ռեկորդային 52 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է The Times-ի լրագրող Պոլ Ջոյսը, Կեյտան ապագա մրցաշրջանը կանցկացնի «Լեյպցիգում» և պաշտոնապես կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ 2018թ. հուլիսի 1-ին:

Transfermark-ը Կեյտային գնահատում է 27 մլն եվրո: 22-ամյա գվինեացին հանդես է գալիս «Լեյպցիգի» կազմում 2016 թվականից, որտեղ տեղափոխվել է «Զալցբուրգից» 15 մլն եվրոյով:

2017-18թթ. մրցաշրջանում Կեյտան անցկացրել է 3 խաղ և աչքի է ընկել 1 գոլով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս