Բաժիններ՝

Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Կասյանը՝ Վազգեն Առաջինի անունով. «Ելք»-ն առաջարկ է ներկայացրել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջարկում ենք․

1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։
2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։
3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։
4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։
5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։
6. Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս