Ավիատոմսերի գները սկսել են նվազել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան ավիատոմսի գները սկսել են ավելի էական նվազում գրանցել, քան եվրոպական ուղղություններով ավիատոմսերի դեպքում: Եթե հուլիս և օգոստոս ամիսների սկզբին ավիատոմսերի գները կրկնապատկվել էին եւ եռապատկվել, ապա օգոստոսի վերջից դրանց գները աստիճանաբար նվազում են:

«Airlanes» ընկերությունն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածի համար Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմսի համար սահմանել է 157 հազար դրամ: Նույն ժամանակահատվածի համար «Ural Airline»-ն առաջարկում է 160 հազար դրամ արժողությամբ տոմսեր: Արդեն սեպտեմբերի 4-ից 11-ի համար, նույն «Ural Airline»-ն առաջարկում է 131 հազար դրամից սկսվող ավիատոմսեր: Եթե դա համեմատենք օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ի գների հետ, ապա մոտ 26 հազար դրամով նվազում է սպասվում: «UTair»-ը նույն ժամանակահատվածի համար առաջարկում է ավիատոմս սկսած 150 հազար դրամից: Հուլիս և օգոստոս ամիսներին գրեթե նույն գներն էր սահմանված, սակայն մի ուղղության համար, այսինքն՝ առանց ետադարձի Երևան-Մոսկվա ավիատոմսը սկսվում էր 150 հազար դրամից:

Երևան-Վիեննա ուղղությամբ ավիատոմսը սեպտեմբեր ամսի առաջին շաբաթվա համար կարելի է ձեռք բերել սկսած 272 հազար դրամից: Այս ուղղությամբ առավելագույն գինը հատում է 392 հազար դրամի սահմանագիծը: Իսկ օրինակ, սեպտեմբեր ամսվա վերջին արդեն Երևան-Վիեննա ավիատոմս կարելի է ձեռք բերել սկսած 160 հազար դրամից: Նույն ժամանակահատվածի առավելագույն գինը հասնում է 400 հազար դրամի սահմանագծին:

Երևան-Փարիզ ուղղությամբ ավիատոմսի արժեքը, եթե օգոստոսի սկզբին տատանվում էր 300 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամի սահմաններում, ապա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթը ոչ թե նվազման է գնում, այլ ընդհակառակը՝ ավիատոմսի գինն ավելի է թանկանում: Այս ուղղությամբ ավիատոմսի գինը սկսվում է 360 հազարից և հասնում մինչև 570 հազար դրամի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս