Գեներալ Սեյրանը դառնում է 50 տարեկան. ներկա է լինելու Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական էլիտան սեպտեմբերի 3-ին պատրաստվում է մեծ շուքով նշել ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը։

Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել, որին ներկա կլինի իշխանական ողջ էլիտան, հյուրեր արտերկրից։ Սեյրան Սարոյանի հարազատներն արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստվում են այդ օրվան։

Թեև նրանք ասում են, որ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է նշվելու գեներալի ծնունդը, հյուրերի թիվը կհստակեցվի՝ նոր կընտրեն վայրը, սակայն մենք տեղեկացանք, որ ոմանց ասվել է նշելու վայրը՝ «Փարավոնում», և մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սարոյանը 2007 թվականից պատգամավոր է, իսկ ԱԺ, որպես կանոն, հաճախում է իր «զույգի»՝ գեներալ Մանվելի ուղեկցությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031