![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր Կարմիրավան գյուղի բնակիչը հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Ակնա կոչվող տեղամասում
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/85739848-1.jpg)
Օգոստոսի 25-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ 1985թ. ծնված Մ.Դ-ի անհայտ կորելու մասին:
Օգոստոսի 26-ին ժամը 15:30-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության, ոստիկանության Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Մ.Դ-ն հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Ակնա կոչվող տեղամասում: