Բաժիններ՝

Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել

Օգոստոսի 29-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԳԱԶել» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան այրվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E124» մակնիշի 06 OS 542 (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Կ.) և «ԳԱԶել» մակնիշի 916 LU 68 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Mercedes E124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Mercedes E124»մակնիշի ավտոմեքենայի շարժիչը՝ մասամբ:

Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող ապակիները կոտրվել են, թափվել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է իրականացնել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս