Բաժիններ՝

Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջուրը, ներսում քաղաքացի է եղել

Օգոստոսի 28-ին՝ ժամը 18:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջուրը, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի 26 LS 533 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ) և գլորվել լիճը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս