Harley-Davidson-ը 115-ամյակը կնշի նոր մոտոցիկլետների թողարկմամբ
Միացյալ Նահանգների Harley-Davidson ընկերությունը ներկայացրել է 2018 թվականի նոր մոդելային շարքը: Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:
Softail ընտանիքը կհամալրեն Fat Bob, Street Bob եւ Low Rider հանրաճանաչ մոդելները, որոնք վերածնվել են նոր պլատֆորմի շրջանակներում: Նաեւ Softail-ի մի շարք մոդելներում որպես օպցիոն մատչելի կլինի Milwaukee-Eight 114 շարժիչը:
115-ամյա հոբելյանի պատվին եկող տարի վաճառքի կհանվեն 115th Anniversary շարքի մոդելները՝ բացառիկ գունավորմամբ եւ բաքին արված հուշանշաններով: Բացի դրանից, 2018 մոդելային տարում Harley-Davidson-ը կներկայացնի CVO ընտանիքի երեք նորացված մոդելներ, ինչպես նաեւ Street Glide Special եւ Road Glide Special մոդելները, որոնք կարտադրվեն նոր մուգ գունային սխեմայով:
Harley-Davidson Motor Company-ն հիմնվել է 1903 թվականին, ներկայում բազավորված է Միլուոքի քաղաքում (Վիսկոնսինի նահանգ): Բացի մոտոցիկլետներից, այն թողարկում է կահույք, ամանեղեն, հագուստ եւ կոշիկ: