Բաժիններ՝

Ամերիկացի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել թմրադեղերի դեմ

Մի խումբ ամերիկացի գիտնականներ մշակել են պատվաստանյութ, որը մարդու ուղեղը պաշտպանում էհերոինի եւ սինթետիկ ափիոդների ներգործությունից: Հետազոտողների աշխատանքի արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում ԱՄՆ-ի քիմիական ընկերության խորհրդաժողովում: Այս մասին հայտնել է ScienceAlert հրատարակությունը:

Ափիոդները բաղկացած են ոչ մեծ մոլեկուլներից, որոնք գրեթե չեն ճանաչվում իմունային համակարգի կողմից, ուստի մարդը չի կարող դիմակայել դրանց ներգործությանը: Օրգանիզմի պաշտպանությունն ակտիվացնելու համար մասնագետներն ստեղծել են պատրաստուկ գապտենների՝ ոչ մեծ մոլեկուլների հիման վրա, որոնք ինքնին իմունագենություն չունեն, բայց այն ձեռք են բերում՝ միանալով, օրինակ, սպիտակուցների հետ:

Մասնագետների խոսքով՝ համակցված պատվաստանյութը կանխում է թմրանյութերի ներթափանցումը արյունա-ուղեղային արգելքի միջով, որը բաժանում է մարդու արյունատար համակարգը եւ ուղեղը: Գիտնականները պատրաստուկի ազդեցությունն ստուգել են մկների եւ մակակ-ռեզուսների վրա, որոնք երկարաժամկետ կայունություն են ձեռք բերել հերոինի եւ Ֆենտանիլի՝ շատ ուժեղ թմրեցուցիչի ազդեցությամբ սինթետիկ ափիոդային անալգետիկի նկատմամբ:

Գիտնականները հուսով են, որ պատվաստանյութը թույլ կտա նվազեցնել մարդու կախվածությունը թմրադեղերից եւ նվազեցնել գերդոզավորումից մահերի թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս