Բաժիններ՝

Քենդրիկ Լամարը MTV Video Music Awards մրցանակը նվաճել է վեց անվանակարգերում

Ռեփեր Քենդրիկ Լամարը MTV Video Music Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել վեց անվանակարգում՝ հասնելով լավագույն ցուցանիշի բոլոր հայցորդների թվում: Ըստ որում 2017 թվականի լավագույն կատարողի կոչումը շնորհվել է բրիտանացի փոփ-երգիչ Էդ Շիրանին: MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության 34-րդ արարողությունն կայացել է օգոստոսի 27-ին Ինգլվուդում (Կալիֆոռնիայի նահանգ)։

Լամարի Humble տեսահոլովակը մրցանակի է առաջադրվել ութ կատեգորիաներում, ներառյալ ամենահեղինակավորը՝ «Տարվա լավագույն տեսահոլովակը»: Այս անվանակարգին հավակնում էին կանադացի The Weeknd-ը՝ Reminder տեսահոլովակով, ամերիկացի Բրունո Մարսը՝ 24K Magic-ով, կանադուհի Ալեսիա Կարան՝ Scars To Your Beautiful կոմպոզիցիայով եւ դիջեյ Հալիդը՝ Wild Thoughts տեսահոլովակով, որում նկարահանվել են Ռիհաննան եւ Բրայսոն Թիլերը: Լավագույն կատարող է ճանաչվել Էդ Շիրանը: Կոչման համար նաեւ պայքարել են Քենդիկ Լամարը, Բրունո Մարսը, The Weeknd-ը, նորզելանդուհի կատարող Լորդը եւ ամերիկուհի Արիանա Գրանդեն:

«Լավագույն փոփ-տեսահոլովակ» կատեգորիայում պարգեւը հանձնվել է Fifth Harmony խմբին՝ ռեփեր Գուչի Մեյնի հետ դուետում:

Ամենահեղինակավոր անվանակարգերից մեկում՝ «Լավագույն հիպ-հոպ տեսահոլովակ, Լամերին զիջել են Բիգ Շոնը (Bounce Back), Չանսելոր Բենետը (Same Drugs) եւ ուրիշներ:

Ամենամեծ անհաջողությունը վիճակվել է Քեթի Փերիին: Նրա Chained to the Rhythm տեսահոլովակը ներկայացված էր չորս կատեգորիաներում, ներառյալ «Լավագույն փոփ-տեսահոլովակ» եւ «Լավագույն վիզուալ էֆեկտներ»: Արդյունքում Փերին մնացել է առանց պարգեւների եւ Կալիֆոռնիայից հեռանում է ձեռնունայն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս