
Դատարանը բավարարեց Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդությունը

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին շարունակվել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց` պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու, սեփականություն հանդիսացող գույքի վրա կալանք չդնելու, ինչպես նաև հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը բավարարեց միայն Սամվել Բաբայանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 4-ին: