«Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի համար
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է լքել Ֆրանսիայի մայրաքաղաքը:
Նեյմարի ձեռքբերումը «Բարսելոնայից» փակել է Դրաքսլերի համար դուռը դեպի ՊՍԺ-ի հիմնական կազմ, դրա համար վերջին շաբաթվա ընթացքում խոսում են կիսապաշտպանի՝ թիմից հնարավոր տեղափոխության հետ մասին:
Ինչպես հաղորդում է RMC Sports-ը, մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը փարիզեցիները կփորձեն բաժանվել ֆուտբոլիստից, որպեսզի խուսափեն ֆինանսական ֆեյր-փլեյի պրոբլեմներից, որոնք կարող են առաջանալ Կիլիան Մբապեի հնարավոր վաճառքի դեպքում: Ըստ պարբերականի տեղեկության՝ Յուլիանի կարիերայի շարունակման հնարավոր վայրը կարող է դառնալ ԱՊԼ-ն, որտեղ նրա նկատմամբ հավակնություններ ունեն 3 ակումբ՝ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մոնակոն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը