«Լիվերպուլը» պատրաստ է վարձակալել «Բավարիայի» կիսապաշտպան Ռենտու Սանշեշին
«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարող է 2017-18թթ. մրցաշրջանն անցկացնել Մառախլապատ Ալբիոնում:
Այս ամառ պորտուգալացի կիսապաշտպանը կփորձի փոխել թիմը, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկայի հնարավորություն ունենա: Ավելի վաղ Սանշեշով հետաքրքրվում էին «Յուվենթուսը» և «Միլանը», սակայն, ինչպես հաղորդում է Bild-ը, կիսապաշտպանի տեղափոխությունն Իտալիա քիչ հավանական է:
Սանշեշի նկատմամբ՝ որպես գլխավոր հավակնորդ, պարբերականը նշում է «Լիվերպուլին», որը ֆուտբոլիստի վարձակալության վերաբերյալ բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ: Իր հերթին՝ Սանշեշն ինքը նույնպես գերադասում է տեղափոխվել «կարմիրների» շարքերը:
Գերմանիայի առաջնության վերջին տուրի «Բավարիա» – «Վերդեր» խաղի ժամանակ 20-ամյա պորտուգալացին նույնիսկ չէր հայտնվել մյունխենցիների հայտացուցակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը