
ՊՍԺ-ն և «Մոնակոն» պայմանավորվել են Կիլիան Մբապեի տեղափոխության վերաբերյալ

«Մոնեգասկների» հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի կարիերան Փարիզում: Մայրաքաղաքային ակումբը վերջապես համաձայնեցրեց 18-ամյա հրաշամանուկի վերաբերյալ գործարքի բոլոր մանրամասները: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Մբապեն կտեղափոխվի ՊՍԺ վարձակալության իրավունքով՝ պայմանով, որ ՊՍԺ-ն հաջորդ ամառ նրան կգնի 180 մլն եվրոյով:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ փարիզեցիների ոչ մի ֆուտբոլիստ գործարքի մեջ ներգրավված չի եղել:
Այս ամառ ՊՍԺ-ն չի կարող կատարել Կիլիանի լիարժեք տրանսֆերը, քանի որ ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմներ կունենա: Գործարքը փարիզեցիների և «մոնեգասկների» միջև պաշտոնապես կավարտվի մոտ ժամանակներս:
Նախորդ մրցաշրջանում Մբապեն խփել է 26 գոլ և կատարել է 8 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը