Բաժիններ՝

Նոթինգ Հիլում-ում տեղի է ունեցել Եվրոպայի խոշորագույն կառնավալը

Ամեն տարի օգոստոսի վերջին Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում անցկացվում է կառնավալ, որը համարվում է ամենամեծը Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում՝ Ռիո դե Ժաներոյից հետո, տեղեկացնում է BBC-ին:

Կառնավալի պատմությունն սկիզբ է առնում 1960-ական թվականներից, երբ Կարիբյան ավազանից գաղթածների համայնքները հավաքվում էին Նոթինգ Հիլի շրջանում: Առաջին կառնավալների կարգախոսն էր «Ժողովրդի ազատությունը ծնունդ է տալիս նրա արվեստին»:

Բրիտանական աֆրո-կարիբյան համայքի ներկայացուցիչները մինչ այժմ էլ առաջատար դեր են խաղում կառնավալում: Կառնավալի համար զգեստները պատրաստում են ամբողջ տարին:

Կառնավալի առաջին օրն ավանդաբար համարվում «մանկական»: Հարյուրավոր երեխաներ եւ դեռահասներ են մասնակցում երթին, որն սկսվում է առավոտյան 9-ին եւ շարունակվում մինչեւ երեկո:

Ըստ ավանդույթի կիրակին կառնավալ ընտանեկան այցելության օրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031