
Աշակերտի ճիշտ դիրքի պահանջները գրելիս և կարդալիս

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են.
1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն,
2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն,
3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին,
4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ,
5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա,
6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին:
Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը: