Բաժիններ՝

Հրդեհ Դավթաշեն թաղամասում. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Օգոստոսի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում այրվել է սեղան, աթոռ և 3կգ-անոց գազի բալոն. հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: 1975 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս