Բաժիններ՝

Իրանում սպասում են Թուրքիայի նախագահի մոտալուտ այցին

Թեհրանում սպասում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի առաջիկա այցին: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Մոտ ապագայում հարկ է սպասել պարոն Էրդողանի այցին Թեհրան, մենք այդ մասին կհայտարարենք հանգամանքների եւ այդ ուղեւորության ամսաթվի պարզվելուց անմիջապես հետո»,- նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրան զինուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հանդիպման գլավոր թեման եղել է համագործակցությունը Սիրիայի եւ Իրաքի ճգնաժամերի լուծման հարցում:

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ նշել է, որ Անկարայում Էրդողանի հետ երկկողմ հարցերի շուրջ Բաքերիի բանակցությունները «շատ հաջող» են եղել, բայց չի հայտնել դրանց արդյունքների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս