Բաժիններ՝

Թուրքիան հեռանում է եվրոպական արժեքներից. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հեռանում է Եվրոպայից և եվրոպական հիմնարար արժեքներից:

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նախարարը խոսել է կառավարության բաց դռների օրվա շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Գաբրիելը հիշեցրել է, որ Էրդողանի պատճառով շատ մտավորականներ, լրագրողներ և գիտնականներ մնացել են առանց հայրենիք, ուստի Գերմանիան պետք է ձեռք մեկնի և աջակցի նրանց:

«Մենք չենք ցանկանում, որ Էրդողանն իր ներքին քաղաքական խնդիրները տեղափոխի Գերմանիա և մարդկանց իրար դեմ հանի»,- ընդգծել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Քրիտոնեական ժողովրդական միությանը, Սոցիալ դեմոկրատական կուսակցությանը և Կանաչների կուսակցությանը որակել էր որպես «Թուրքիայի թշնամի»՝ կոչ անելով Գերմանիայի թուրք քաղաքացիներին առաջիկա ընտրություններում ձայն չտալ նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս