
Ահազանգ. քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել և նետվել Կիևյան կամրջից

Օգոստոսի 27-ին՝ ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 60 տ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկաններն ու քաղաքացիները կանխել են 1957 թ. ծնված Թ. Ա.-ի ինքնասպանության փորձը