Բաժիններ՝

Ինչ պետք է անեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները՝ իսկական սիրուն գտնելու համար

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչ պետք է անեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները՝ իրենց իսկական սիրուն գտնելու համար։

1. Խոյ։ Հարկավոր է դանդաղեցնել իրադարձությունների ընթացքը։ Միշտ շարժման մեջ եք, ձեր յուրաքանչյուր օր ծրագրված է։ Այնքան եք կենտրոնացած սեփական զբաղվածության վրա, որ բաց եք թողնում կանգ առնելու և շուրջը նայելու հնարավորությունը։ Հնարավոր է՝ այդ դեպքում կնկատեք ձեզ արժանի մեկին։

2. Ցուլ։ Հարկավոր է մարդկանց մոտ թողնել ձեզ։ Ձեզ շրջապատել եք անանցանելի պատերով։ Բացի այդ՝ վճռական եք, կամակոր, և, եթե որոշում եք, որ որևէ բան տեղի չի ունենալու, դա երբեք չի կատարվի։ Վախենում եք հնարավորություն տալ սիրուն, այդ պատճառով էլ ձեզ ոզնու փշերի ետևում եք պահում։ Եթե շարունակեք այդ վարքագիծը, այդպես էլ չեք զգա սիրո գեղեցկությունը։

3. Երկվորյակներ։ Հարկավոր է որոշում կայացնել և կատարել այն։ Վախենում եք պարտականություններ ստանձնել, քանի որ վախենում եք սխալ որոշում կայացնել։ Երբեք երկար ժամանակ նույն տեղում կանգնած չեք մնում։ Բայց բացվելն ու ավելիին գնալը շատ կարևոր են։ Վճռականության բացակայությունը կարող է թանկ արժենալ։

4. Խեցգետին։ Դադարեք խղճալ ձեզ այն պատճառով, որ միայնակ եք և չեք հավատում սիրուն։ Ցանկացած մարդ կյանքի որոշակի պահերի ունենում է այդպիսի զգացումներ, և դուք բացառություն չեք։ Հարկավոր է ինքներդ ձեզ դուրս բերել այդ ճահճից։ Փորձեք սպորտով զբաղվել, ժամանակ անցկացրեք սիրելի մարդկանց հետ։ Քանի դեռ դեպրեսիայի մեջ եք, չեք կարող գրավել որևէ մեկին։

5. Առյուծ։ Հարկավոր է դուրս գալ սեփական ինքնաբավության սահմաններից։ Շատ կենտրոնացած եք ինքներդ ձեզ վրա, հարկավոր է մտածել մյուսների մասին։

6. Կույս։ Հարկավոր է դուրս գալ սեփական համակարգի սահմաններից։ Ձեզ դուր է գալիս կյանքի կանոնակարգված գրաֆիկը, և իրադարձությունների նոր զարգացումները վախեցնում են ձեզ։ Բայց որևէ մեկը չի կարող ինչ-որ հրաշքով հայտնվել ձեր ստեղծած աշխարհում։ Դուք ինքներդ պետք է դուրս գաք դրանից։

7. Կշեռք։ Հարկավոր է հաղթահարել միայնության վախը։ Կյանքի որոշակի էտապում բոլորս էլ միայնություն ենք զգում, ինչը վատ չէ։ Այդ ժամանակը հարկավոր է ձեզ՝ հասկանալու համար՝ ով եք իրականում և ինչ եք ցանկանում։ Եթե ցանկանում եք գտնել իսկական սիրուն, նախ՝ հարկավոր է հասկանալ ինքներդ ձեզ։

8. Կարիճ։ Հարկավոր է բաց թողնել իրավիճակը։ Բավական վրեժխնդիր եք։ Հարկավոր է բաց թողնել մարդկանց և առաջ շարժվել։ Ատելությունը կվնասի ձեզ։ Ներքին հանգստություն գտեք։ Դուք ի վիճակի եք անել դա, և միայն այդ ժամանակ սերը կայցելի ձեզ։

9. Աղեղնավոր։ Հարկավոր է հանգստանալ։ Ամբողջությամբ հայտնվում եք սիրավեպի մեջ, ինչը կարող է խանգարել հարաբերությունների ապագային։ Համբերությունը կյանք է։ Մի շտապեք։

10. Այծեղջյուր։ Հարկավոր չէ միշտ լուրջ լինել։ Պատասխանատու եք, բայց դա միակ բանը չէ, որ կարևոր է։ Թուլացեք, ձեզ տարօրինակություններ թույլ տվեք։ Սերն ունի դրա կարիքը։

11. Ջրհոս։ Հարկավոր է լինել մարդկանց շրջապատում։ Ինտրավերտ լինելն ու ինքդ քեզ ժամանակ հատկացնելը նորմալ է։ Այդ կերպ կարողանում եք լրացնել էներգիայի պակասը։ Չեք սիրում ամբոխ, սիրում եք միայնություն, բայց հարկավոր է ավելի սոցիալական լինել՝ հանդիպելու համար նրան, ում հետ ցանկանում եք սիրային հարաբերություններ ունենալ։

12. Ձկներ։ Հարկավոր է դադարել ամեն ինչ ինքնուրույն անել։ Բարի եք, ստեղծագործ, ռոմանտիկ։ Սերը հեշտությամբ է այցելում ձեզ, բայց ձեզ երբեմն ինչ-որ բան է վախեցնում։ Դադարեք փչացնել սեփական կյանքը։ Երջանիկ լինելու հնարավորություն տվեք ինքներդ ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս