Բաժիններ՝

Ինչո՞ւ է Աստված հրամայում Ովսե մարգարեին պոռնիկ կին առնել (Ովսե 1:2)

– Պոռնիկ կին առնելը կամ պոռնիկի հետ ամուսնանալը բոլոր օրենքներով արգելված է: Արդ՝ ինչո՞ւ է Աստված հրամայում Ովսե մարգարեին պոռնիկ կին առնել (Ովսե 1:2):

– Այդ խոսքդ խորհրդավորաբար այսպես է մեկնվում. իբրև թե Ովսեի՝ պոռնիկ կին առնելն օրինակն է Աստծո Որդու հետ մարդկային պոռնիկ բնության միանալու: Մարդկային բնությունը պոռնիկ է համարվում, քանզի իր ճշմարիտ պաշտելի Աստծուն թողել էր և հետևում էր կռապաշտության, ինչպես որ պոռնիկ է կոչվում այն կինը, որ օրինավոր ամուսնուն թողնում է և օտարների հետ զուգավորվում:

Բայց պիտի ասես, թե խորհրդավոր արված մեկնությունն իմացանք, սակայն մարգարեի այդ արարքը մի՞թե մեղք չէ: Աստվածաբաններն այսպես են պատասխանում. «Ովսեի՝ որպես ամուսին մերձենալը պոռնիկին կամ շնացող կնոջը նրա համար էր, որ իրեն հրամայված էր Աստծուց՝ ամուսնությունը հաստատողից»: Չէ՞ որ Աստված ասաց, որ պոռնիկի հետ ամուսնանալը մեղք է: Եվ քանի որ միայն Ովսեին Ինքը հրամայեց, ուրեմն մեղք չէ:

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս