Բաժիններ՝

Արարատում տղամարդը «Viber»-ով պոռնկագրական բնույթի լուսանկարներ է ուղարկել կնոջը և հայտնվել ամբաստանյալի աթոռին

Ավարտվել է պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Viber» ծրագրային հավելվածով Արարատ քաղաքի բնակչուհուն ուղարկել է պոռնկագրական բնույթի 2 լուսանկարներ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով` պոռնկագրական նյութեր տարածելը: Նշենք, որ այս արարքի համար որպես պատիժ՝ նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031