Բաժիններ՝

«Խոսրովի արգելոցում ծառատունկ չի կազմակերպվի». Արծվիկ Մինասյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ներկայացրեցին Խոսրովի արգելոցում հրդեհի հետևանքով հասցված վնասի ցուցանիշներն և իրականացված աշխատանքները։ Ըստ այդմ՝ նախնական տվյալներով, արգելոցի 1600 հեկտարից վնասվել է 250 հեկտար, որից 204 հեկտարի վրա վնասը շատ մեծ է:

«Վնասների չափն առաջիկայում ճշգրտվելու է, մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որպեսզի ունենանք ճշգրիտ պատկեր»,- ասաց Ա.Մինասյանը։

Ըստ նրա՝ արգելոցի հետ կապված գործում է խիստ ռեժիմ, և համահայկական ծառատունկ կազմակերպել հնարավոր չէ. «Բուն արգելոցում որևէ միջամտություն արգելվում է ու չի իրականացվելու»։

Նախարարը նշեց, որ արգելոցի կառավարման պլանը շուտով կդրվի հանրային քննարկման, իսկ հրդեհի փաստով հարուցված քրեական գործը շարունակվում է, մեղավորները խիստ պատասխանատվության կենթարկվեն։

Դավիթ Տոնոյանի «ռազմական» բնորոշմամբ՝ 2 թատերաբեմ կար՝ զուգահեռ աշխատանքներ էին տարվում և՛ Արտավանի անտառներում, և՛ Խոսրովի արգելոցում. «Կրակի մեջ էինք հայտնվել, կար կազմակերպչական խնդիր, որը ժամանակ էր պահանջում ցանկացած մարտական գործողությունների ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս