![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքﬔնստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհաﬔդովը
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Capture_640x420-1.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքﬔնստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհաﬔդովը: Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքﬔնստանի նախագահի հանդիպուﬓերը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքﬔնական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհաﬔդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով