Բաժիններ՝

«Շատ կարևոր կլինի թիմի համար, երբ գոլեր սկսեն խփել նաև Հենրիխ Մխիթարյանը և Մարկուս Ռաշֆորդը». Ռայան Գիգզ

«Կարմիր սատանաների» լեգենդ Ռայան Գիգզը գտնում է, որ Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդին» շատ դժվար կլինի կանգնեցնելը:

ԱՊԼ-ի առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակի հասավ նույն 4:0 հաշվով «Վեսթ Հեմի» և «Սուոնսիի» նկատմամբ: Նման արդյունքները տպավորել են Ռայան Գիգզին, ով գտնում է, որ հիմա «կարմիր սատանաները» խաղում են այնպես, ինչպես Մոուրինիոյի բոլոր հաջողակ թիմերը:

«Երբ Ժոզեի թիմը թափ է հավաքում, նրան շատ դժվար է կանգնեցնելը: Մարզչի աշխատանքն այն է, ինչում Մոուրինիոն շատ ուժեղ է: Մեծ դեր կարող են խաղալ այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ, ինչպիսին են Կարիկը և Յանգը: Քրիս Սմոլինգը և Դավիդ Դե Խեան նույնպես ԱՊԼ-ում հաղթանակի փորձ ունեն:

Հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերում մասնակցում են շատ ֆուտբոլիստներ, ինչը շատ կարևոր է ԱՊԼ-ում հաղթելու համար, չէ՞ որ չի կարելի հույս դնել միայն Լուկակուի վրա: Շատ կարևոր կլինի թիմի համար, երբ գոլեր սկսեն խփել նաև Հենրիխ Մխիթարյանը և Մարկուս Ռաշֆորդը»,- ասել է Գիգզը:

ԱՊԼ-ի 3-րդ տուրում «կարմիր սատանաները» տանը կընդունեն «Լեսթերին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս