Բաժիններ՝

«Անարդարությունը երբեք չի կոտրի ինձ». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին բարձր է ինչ-որ որակազրկումներից:

Ռոնալդուն իր հինգխաղյա որակազրկումը չկրճատելու վարչական տրիբունալի կայացրած որոշումից հետո հաղորդագրություն է թողել Թվիթերում:

«Հերթական անհասկանալի որոշումը: Բայց անարդարությունը երբեք չի կոտրի ինձ: Ես միշտ կվերադառնամ միայն ավելի ուժեղ դարձած: Շնորհակալություն նրանց, ովքեր աջակցում են ինձ»,- գրել է Ռոնալդուն:

Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում՝ մրցավարին հրելու պատճառով: Կրիշտիանուն արդեն բաց է թողել 2 խաղ և կհայտնվի դաշտում Պրիմերայի 5-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031