
Թեհրանում քննարկում են Twitter-ի և YouTube-ի արգելափակումը վերացնելու հնարավորությունը

Իրանի իշխանությունները քննարկում են երկրի տարածքում Twitter-ի արգելափակումը վերացնելու հնարավորությունը, որն արգելված էր մի քանի տարի: Օգոստոսի 22-ին այս մասին հայտնել են Իրանի զանգվածային լրատվամիջոցները:
«Twitter-ի ղեկավարությունում հայտարարել են, որ իրենք պատրաստ են բանակցություններ վարել մեզ հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու համար»,- մեջբերում են անում հրատարակություններն Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմիի խոսքից: Ըստ որում նախարարն ընդգծել է, որ, իր կարծիքով՝ Twitter-ն սպառնալիք չի ներկայացնում իրանական հասարակության համար:
Բացի դրանից, նշում են զանգվածային լրատվամիջոցները, Թեհրանում չեն բացառում YouTube տեսահոսթինգի օգտագործման արգելքի վերացումը:
Չնայած արգելքին, Twitter-ը լայնորեն տարածված է իրանցի քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես, այդ սոցցանում օգտահաշիվներ ունեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: