«Ազատ շարժում». հայկական «Հրաշք լոսյոնի» հեղինակի ստեղծած նոր, բացառիկ դեղամիջոցը

168.am-ն ներկայացրել է հայկական «A.K.L. Hovhannisyan» ընկերության արտադրած «Հրաշք լոսյոնը», որը, ըստ արտադրողի՝ աշխարհում միակն է, որ 5 րոպե հետո վերացնում է աղերի կուտակման հետ կապված ցանկացած խնդիր, «Առողջ կոկորդ» բալզամը, որը մեկ օրում բուժում է գրիպն ու անգինան։

Այժմ ընկերությունն առաջարկում է «Ազատ շարժում» տաքացնող լոսյոնը, որը, ըստ արտադրողի՝ ունի տաքացնող հատկություն, ուժեղացնում է արյան հոսքը, էֆեկտիվ է փափուկ հյուսվածքների տրավմատիկ այտուցների և բորբոքումների ժամանակ, էֆեկտիվ է մկանների, ջլերի գերձգման ժամանակ, վերացնում է ցավը, էֆեկտիվ է տրավմատիկ ռադիկուլիտի, իշիասի ժամանակ, նվազեցնում է շարժումների կաշկանդվածությունը, բարելավում հոդերի շարժունակությունը։

Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց լոսյոնի օգտագործման եղանակը, դրա բաղադրությունը.

«Անհրաժեշտ է բամբակե խծուծով մշակել պրոբլեմային հատվածը։ Ընդհանուր տաքացնող էֆեկտ ստանալու համար խոնավ բամբակե խծուծով պետք է մշակել գոտկատեղի հատվածը։ Հարկավոր է կիրառել օրը 1-2 անգամ։ Լոսյոնը կիրառելուց հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերը, խուսափել, որ լոսյոնը չթափանցի լորձաթաղանթների, աչքերի և վնասված մաշկի հատվածները։ Այն պատրաստված է ծիրանի կորիզից ստացված նյութերից, էթիլ սպիրտից, կծու տաքդեղի մզվածքից»։

Իսկ ինչ վերաբերում է հակացուցումներին՝ մեր զրուցակիցը նշեց «անհատական անհանդուրժողականությունն առանձին բաղադրիչների նկատմամբ»։

Լոսյոնի արժեքը 1700 դրամ է։ Ընկերությունն առաջիկայում կունենա իր խանութ-սրահը, իսկ առայժմ այն կարելի է ձեռք բերել դեղատներից կամ զանգահարել 099144488 հեռախոսահամարով։

«A.K.L. Hovhannisyan» ընկերությունն ունի մոտ 200 անուն ապրանք, որոնցից են «Ծիրանի լոսյոնը», որն ակնթարթորեն փափկեցնում է մաշկը, այն դարձնում մետաքսանման, վերացնում է ոտքերի տհաճ հոտը, մեկ գիշերվա մեջ՝ արմունկների ճաքերը, «Երիտասարդացնող էլիքսիր» հակակնճիռային լոսյոնը, «Առողջ եղունգներ» լոսյոնը և այլ լոսյոններ։ Ընկերությունն առաջարկում է նաև բնական հումքերից պատրաստված տարբեր շամպուններ, հեղուկ օճառներ, լոգանքի գելեր, խոնավեցնող միջոցներ, շրթունքները փափկեցնող միջոցներ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս