Բաժիններ՝

«Բարսելոնան» Կոուտինիոյի վերաբերյալ այլևս առաջարկ չի անի «Լիվերպուլին»

Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Բարսելոնան» համակերպվել է այն մտքի հետ, որ իրեն չի հաջողվի ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին այս ամառ: Կատալոնացիներն ավելի վաղ 3 հարցում են կատարել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, բայց մերժում են ստացել մերսիսայդցիներից: «Կապտանռնագույնների» վերջին առաջարկը Կոուտինիոյի վերաբերյալ կազմել է 118 մլն ֆունտ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պահանջել է «Լիվերպուլից» վերջնական պատասխան տալ Կոուտինիոյի տրանսֆերի վերաբերյալ մինչև օգոստոսի 20-ի երեկոյան 19:00-ն, բայց չի ստացել այն:

Կիսպաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս