Տորթ «Էսկիմո». զարմացրեք հյուրերին
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձու – 4 հատ
4. Սառը ջուր – 10 ճ/գ
5. Կակաո – 2 ճ/գ
6. Սոդա – 1/2 թ/գ
7. Վանիլին – 1 թ/գ
Կրեմի համար
1. Տաք կաթ – 1 բաժակ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ- 1 բաժակ
4. Ալյուր – 3 ճ/գ
5. Վանիլին
6. Կարագ – 250 գ
Ջնարակի համար
1. Շաքարավազ – 2 ճ/գ
2. Կակաո – 2 ճ/գ
3. Թթվասեր – 2 ճ/գ
4. Կարագ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Առանձնացնել ձվերի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները լավ հարել:
2. Դեղնուցները խառնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչև սպիտակելը:
3. Ավելացնել 1/2 թ/գ սոդան, 10 ճ/գ սառը ջուրը, վանիլինը, 2 ճ/գ կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը:
4. Անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնել 1 բաժակ ալյուրը:
5. Կաղապարը պատել կարագով, լցնել խմորը, հարթեցնել:
6. Մոտ 30-40 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
7. Կրեմ. թասի մեջ խառնել 2 ձուն, 1 բաժակ շաքարավազը և 3 ճ/գ ալյուրը, լավ հարել, ավելացնել 1 բաժակ տաք կաթը, խառնել և դնել ցածր կրակի վրա: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման, թողնել 1 րոպե և վերցնել կրակից: Լրիվ սառեցնել: Հարել փափուկ կարագը վանիլինի հետ: Անընդհատ հարելով՝ գդալ-գդալ ավելացնել եփած, սառած զանգվածը:
8. Ջնարակ. շաքարավազը խառնել կակաոյի և թթվասերի հետ: Դնել կրակին և անընդհատ խառնելով՝ եփել մինչև եռալը: Վերցնել կրակից և ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի փայլուն, հարթ զանգված, սառեցնել:
9. Սառած խմորի շերտը պատել ամբողջ կրեմով, ուղղել և դնել սառնարանը մոտ 30 րոպե:
10. Հանել սառնարանից, վրան լցնել ամբողջ ջնարակը, նորից հարթեցնել և նորից դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը