Բաժիններ՝

Գիտնականները գտել են քաղցկեղը ոչնչացնող վիտամինը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վիտամին C-ն արդյունավետ է լեյկոզների դեմ պայքարելու համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Cell հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է New Scientist-ը:

Փորձագետները պարզել են, որ վիտամին C-ն լեյկոցիտներում վերականգում է TET2 գենի ակտվությունը, որը լեյկոզների դեպքում մոտավորապես կիսով չափ ճնշված է ֆիզիոլոգիապես նորմալ մակարդակի համեմատությամբ: Հենց TET2-ի պաթոլոգիան է այն գործոններից մեկը, որոնք ուռուցքի բջիջներին թույլ են տալիս բազմանալ:

Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ փորձեր կատարելով մկների վրա: Կրծողներին 24 շաբաթվա ընթացքում տվել են բարձր դեղաչափերի վիտամին C, գիտափորձի ավարտին, ստուգիչ խմբում, որտեղ կենդանիները չեն ընդունել միացությունը, եռապատիկ ավելի են եղել արյան մեջ լեյկոցիտների անոմալ խտության դեպքերը, ինչն սկսվող լեյկոզի նշաններից մեկն է:

Փորձագետները նշում են, որ հիվանդության դեմ պայքարի այս եղանակը դժվար է կիրառել մարդկանց նկատմամբ, քանի որ կրծողներն ստացել են չափազանց բարձր չափաբաժիններով վիտամին C՝ հարյուրական միլիգրամ (համարժեք է երկու նարինջի) մեկ ներարկմամբ: Մարդուն կպահանջվեր ընդունել երեք հազար անգամ ավելի միացություն, ընդ որում՝ ներերակային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031